ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ի՞նչ կարող է անել Հայաստանը` ի պատասխան Արցախի ԱԺ-ի կոչի

Ի՞նչ կարող է անել Հայաստանն ի պատասխան Արցախի Ազգային ժողովի ուղերձի, որ գործողություններն են իրատեսական, որ քայլերը կարող են արդյունավետ լինել։ Գլխավոր պահանջի հարցում փորձագետները լավատես չեն։


Արցախի ԱԺ-ի ընդունած ուղերձով կոչ է արվում պաշտոնական Երևանին անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում  տեղակայված  խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային դիմել՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել  տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։
Ըստ խորհրդարանականների՝ ռուսական խաղաղապահ զորախումբն օժտված չէ միջազգային մանդատով, ինչը կանաչ լույս  է վառում Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի  անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։
Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը չի կարծում թե այս առաջարկը կյանքի կկոչվելու մեծ շանսեր ունի, քանի որ,  ըստ նրա, Արևմուտքի նպատակը ռուսներին տարածաշրջանից դուրս մղելն է, ոչ թե նրանց միջազգային մանդատով օժտելը։
«Չեմ բացառում, որ իրավիճակից դրդված է ԱԺ–ն նման որոշում ընդունել։ Այսինքն՝ նրանք մտածում են, որ ռուս խաղաղապահների ներկայությունը անհրաժեշտ է, իրենց հասկանալի է, իսկ մնացածն էլ իբր ուզում են ասել՝ դե տեսեք ինչ կարող էինք արեցինք, էլ ի՞նչ անենք․ մոտավորապես սա է։ Այսինքն ի՞նչ, վիճակը պետք է հասներ սրան, նոր որոշեին։ Մյուս կողմից էլ՝ սա դժվար թե ստացվի ու հետո կասեն դե տեսաք ինչ կարող էինք արեցինք։ Սա քարոզչական քայլ է, բայց գործնականում ամեն ինչ արվում է, որ ռուսները դուրս գան, ընդ որում դա արվում է նաև Արցախի իշխանության վերին օղակների մակարդակով»։
Միջազգային մանդատով օժտվել նշանակում է հստակ ամրագրել մանդատի սահմանները, այս դեպքում, ենթադրվում է, որ ընդլայնել դրանք։  Եթե անգամ ՀՀ–ին դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, մեծ է վետոյի հավանականությունը՝ համոզված է վերլուծաբանը։  Այս կարծիքին է նաև քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Նա, սակայն, մատնացույց է անում 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, որի իրագործման հարցում Ռուսաստանն ըստ նրա անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում։  
«Արդեն քանիցս ասում ենք, որ հրապարակային զեկույցներում զգույշ լինեն հռետորաբանության, բառաֆոնդի ու մտքերի արտահայտման մեջ։ Ուղղորդված թե չուղղորդված, կամա թե ակամա որդեգրել են Արցախի հայության ցեղասպան քաղաքականություն իրականացնող կողմերի պատումները, և այս պատումների համատեքստում քաղաքականություն են իրականացնում ։ Անգամ եթե Հայաստանի Հանրապետությունը գնա գնա դրան, աշխարհն այս քայլին չի գնա։ Նրանք չեն տեսնում համաշխարհային միտումները, որ ՌԴ–ն ազդեցության գոտի պետք է չունենա»։
Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ահազանգել էր, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է վատթարանում  և ներկա իրավիճակը տեղում գնահատելու համար պահանջվում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունը: Նա շեշտել էր համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղ կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը և տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը։
Նախարարն ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղում վիճակը աղետալի է և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, և որ միջնադարյան գործելաոճը պետք է դադարեցվի:
Հայկ Այվազյանն այս հարցում  վերապահումներ ունի՝  եթե խոսքը Արցախ ԵԱՀԿ գնահատման առաքելություն ուղարկելու մասին է, ապա այն ռիսկային է։
«Հումանիտար օգնության մասին հայտարարությունների, բանաձևերի նպատակը ո՞րն է։ Նրանք այդպիսով  իմիտացիա են ստեղծում, ասում են, թե իբր մենք ձեր կողքին ենք, եթե դուք համաձայնեք գնալ Ադրբեջանի կազմ, այնպես կանենք, որ Ադրբեջանը ձեզ չի նեղի, էթնիկ զտման չի ենթարկի։ Իրենք բթացնում են արցախցիների զգոնությունը։ Մի՞գուցե հումանիտար ուղարկեն և հարցը լուծվի։ Ավելին ասեմ, Արցախը կդիմանա որպես հայկական ու Ադրբեջանի կազմ չի մտնի այն դեպքում, եթե այ սենց պաշարված ամրոցի պես ապրի մինչև ԱՄՆ-ՌԴ պատերազմի հանգուցալուծումը»։
Զրուցակցիս համոզմամբ՝ եթե Բերձորի միջանցքը բացվի, կնշանակի որ Արցախը Ադրբեջանի կազմ տեղափոխելու գործընթացն ավարտական փուլում է։
 
Աղբյուր՝ hy.armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հուլիս 22, 2023 - 12:36

կոդ: 248545

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: